Sunday, 21 06 2026
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան

Պուտինի դիլեման՝ սահմանից ա՞յն, թե՞ այս կողմ

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չունի Թուրքիայի կամ Ադրբեջանի նախագահների հետ բանակցության ծրագիր և մտադրություն: Պեսկովը հայտարարել է նաև, որ դա չի նշանակում, թե չկան ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական ուղղությամբ շփումներ: Նա ասել է, որ աշխույժ շփումների մեջ է Լավրովը: Պուտինը մինչ այժմ երեք անգամ խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Պուտինն Ալիևի կամ Էրդողանի հետ կխոսի, եթե տեսնի դրա անհրաժեշտությունը: Փաստորեն, Պուտինը չի տեսնում անհրաժեշտություն և գուցե սպասում է, որ այդ անհրաժեշտությունը զգան Էրդողանը կամ Ալիևը: Բայց դրա համար պետք է, որ նրանք հայտնվեն անհարմար վիճակում: Դա արդեն տեղի է ունեցել, այսինքն՝ տապալվել է թուրք-ադրբեջանական գրոհը Արցախի դեմ, որը ծրագրելիս Անկարան թերևս ակնկալում էր արագ հաջողություն՝ հուժկու ալիքով, որը պետք է մեկ-երկու օրում առավելություն տար և ստիպեր պայման թելադրել Մոսկվային: Իսկ այն, որ Անկարայի խնդիրը Մոսկվան է, ոչ թե Երևանը՝ որպես քաղաքական կամ ռազմա-քաղաքական թիրախ, կասկածից վեր է: Խոսքն այն մասին չէ, որ Երևանը թիրախ չէ թուրքերի համար: Թիրախ է, անշուշտ, սակայն ռազմա-քաղաքական իմաստով, Անկարան Կովկասում հարաբերություն է պարզում Ռուսաստանի հետ և պատերազմը սանձազերծում է այդ համատեքստում:

Միևնույն ժամանակ, չնայած բլից-կրիգ պլանի տապալմանը, այդուհանդերձ ակնառու է, որ թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը ռազմական իմաստով շարունակում է գրոհելու փորձերը՝ կանգ չառնելով սեփական տրամադրության տակ եղած մարդուժի և տեխնիկայի ահռելի կորուստների առաջ: Ասել կուզի, այժմ փորձում են «վերցնել» քանակով: Կասկած չկա, որ հայկական զինուժի դեմ չի ստացվելու նաև դա, բայց որքա՞ն են նրանք շարունակելու փորձերը, և, ըստ այդմ, որքան է Պուտինը սպասելու նրանց զանգին, և որքան են նրանք սպասելու Պուտինի զանգին: Այս հանգամանքը, իհարկե, բացարձակապես էական չէ հայկական բանակի համար, որը համազգային աջակցությամբ պաշտպանում է Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը՝ ներառյալ Արցախը: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ այդ ռազմավարական, համազգային խնդրին զուգահեռ, շատ կարևոր է իհարկե դիտարկել քաղաքական շրջանակում և համատեքստում ծավալվող զարգացումները, քանի որ Հայաստանն, ի վերջո, իր շահերի և անվտանգության ռազմավարական խնդիրների համատեքստում կղզիացած չէ և չի էլ պատրաստվում կղզիանալ, ինչպես նաև դիվանագիտական տողատակով ազդարարեց վարչապետ Փաշինյանն իր մի քանի հանրային ելույթներում՝ հարցազրույցների տեսքով:

Խոսքն այն մասին է, որ Հայաստանն ու Արցախը, հայտարարելով քաղաքակրթական առաջնագիծ, Հայաստանի վարչապետը դրանով իսկ ոչ միայն սահմանեց միջազգային հանրության խնդիրը, այլ արձանագրեց նաև ինքնիշխան Հայաստանի ռազմավարությունը՝ ինքնիշխան, սակայն բացարձակապես ոչ մեկուսացած, այլ քաղաքակիրթ աշխարհի մաս, որը հստակ գիտակցում ու պատկերացնում է ոչ միայն այդ աշխարհի պատասխանատվությունը իր հանդեպ, այլ նաև իր պատասխանատվությունն աշխարհի հանդեպ: Միևնույն ժամանակ, գիտակցելով սեփական պատասխանատվությունը և իր լավագույն զավակների կյանքի գնով անգամ իրացնելով դա, Հայաստանը, միևնույն ժամանակ, առավել ուժեղ է դառնում՝ քաղաքակիրթ աշխարհի առաջ պատասխանատվության խնդիրը դնելով: Այս լայն համատեքստում արդեն ծավալվում են քաղաքական շերտերը, որոնցից էականներից է նաև ռուս-թուրքական հարաբերությունը՝ ուզենք, թե ոչ, քանի որ կովկասյան ռեգիոնում գործնականում ծավալվել է գրեթե մեկդարյա դիլեմա՝ ռուս-թուրքակա՞ն, թե՞ արևմտա-ռուսական գերակայությամբ ռեգիոնալ անվտանգության համակարգ: Եվ, մեծ հաշվով, այստեղ է նաև քաղաքակրթության սահմանը, որովհետև Ռուսաստանն այդ սահմանից անդին է, եթե Թուրքիայի հետ է, ու սահմանի այս կողմում է՝ եթե Արևմուտքի հետ է: Ավելի շուտ, խնդիրն անգամ սահմանի այս կամ այն կողմը չէ, այլ Ռուսաստանի լինել չլինելը, որովհետև քաղաքակրթության սահմանից անդին, այն սահմանից՝ որը Կովկասում պահում է հայկական զորքը, Ռուսաստան չկա, Ռուսաստան կարող է լինել սահմանից այս՝ հայկական-քաղաքակրթական կողմում: Դրանից անդին Ռուսաստանը պարզապես դանդաղ խորովվելու է թուրքական խարույկի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում