Sunday, 14 06 2026
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ

Թուրքիայի նախկին Գլխավոր շտաբի պետը մեկնաբանել է իր հրաժարականը

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Գլխավոր շտաբի արդեն իսկ նախկին պետ, բանակի գեներալ Սեբահաթթին Ըշըք Քոշաները մեկնաբանել է իր և ընդհանրապես բարձրագույն ռազմական ղեկավարության հրաժարականը՝ դա պայմանավորելով զինվորականների ձերբակալությամբ.

«Ներկայիս դրությամբ ձերբակալված զինվորականների թիվը կազմում է 250, որոնցից 77-ը պաշտոնաթող են։ Դրանց թվում են հայտնվել բազմաթիվ գեներալներ, ծովակալներ, սպաներ ու ենթասպաներ։ Այլևս անհնար էր հաշտվել այդ ապօրինությունների հետ։ Մամուլում ամեն տիպի կեղծիքների ու ստերի տարածման միջոցով հասարակական կարծիք են ձևավորում՝ զինված ուժերի ղեկավարությանը ներկայացնել որպես հանցախումբ»։

Հիշեցնենք, որ 2002 թվականի նոյեմբերին Թուրքիայում իր ղեկավարած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության գլուխ գալուց հետո Էրդողանն ամեն գնով պայքարում է զինվորականների ազդեցության նվազեցման ուղղությամբ և փայլուն հաջողություններ է արձանագրել տվյալ ոլորտում՝ այդ նպատակին ծառայեցնելով նաև ԵՄ կողմից պահանջվող արևմտյան բարեփոխումները (Եվրոպայում բանակն այնքան ազդեցություն չունի, ինչքան Թուրքիայում)։

Վերջին շրջանում Էրդողանն արդեն հաջողությամբ ձերբակալում է գործող ու պաշտոնաթող գեներալների, ինչի մասին ընդամենը 10 տարի առաջ Թուրքիայում չէին կարող անգամ երազել։ Ներկայումս ձերբակալության հերթական վտանգի տակ են 27-րդ Գլխավոր շտաբի պետ Քոշաներին նախորդած երկու Գլխավոր շտաբների պետեր՝ բանակի գեներալներ Յաշար Բույուքանըթն (25-րդ) ու Իլքեր Բաշբուղը (26-րդ)։

Ի դեպ, WikiLeaks-յան բացահայտումներում 2004 թվականով թվագրված փաստաթղթերից մեկում նշված էր, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցություններից (03.10.2005) առաջ՝ 2004 թվականի դեկտեմբերին, Նիդեռլանդների արտգործնախարար Բեռնարդ Բոտը, ով այդ ժամանակ նախագահում էր ԵՄ-ը, Էրդողանի առջև պայման էր դրել դադարեցնել մարտական ինքնաթիռների թռիչքները ԵՄ անդամ Հունաստանի օդային տարածքով։ Սակայն Էրդողանը նրան պատասխանել էր, որ բանակը չի ենթարկվում իրեն, և ինքը չի կարող բավարարել այդ պահանջը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում