«Հարկայինը առևտրականներին ճզմելու նոր մշակույթ է որդեգրել. «Ոսկու աշխարհ» տոնավաճառի մի քանի աշխատակիցներ երեկ մեզ տեղեկացրին, որ մի որոշ «հաճախորդներ» գնում են բավականին թանկարժեք ոսկյա զարդեր, իսկ քիչ անց վերադառնում են, ներկայանում որպես հարկայինի աշխատողներ՝ ասելով. «Ստուգում էինք՝ տեսնենք ՀԴՄ տալի՞ս եք»: Դեպքը կրկնվել է մի քանի վաճառողների մոտ: Սա առևտրականներին մարդկանց մոլորության մեջ գցելու հերթական ձև է: Թե ովքեր են հարկայինի վայ-աշխատողները, մեզ չհաջողվեց պարզել»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
«Իսկ տոնավաճառի աշխատակիցները արդեն անելանելի վիճակում են և պարզապես չգիտեն, թե ում կարելի է վաճառել ապրանքը: Ստացվում է՝ ապրանքը վաճառել է ՀԴՄ կտրոնով, իսկ իրականում ոչինչ էլ չի վաճառել: Ըստ ֆինանսների նախարարության՝ 2011թ. առաջին կիսամյակի ընթացքում, ՀՀ պետբյուջե են մուտքագրվել 314,8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 99,9 տոկոսը: Հարկահավաքման կիսամյակային պլանը, հավանաբար, հարկայինի աշխատողները փորձում են այս ձևով կատարել»:











































