Sunday, 12 05 2024
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին

Սիրիացի վարձկանը BBC-ին պատմել է, թե ինչպես են իրեն խաբեությամբ բերել հայերի դեմ կռվելու

Սիրիացի վարձկան Աբդուլլահը (անունը փոխված է) BBC-ի արաբական ծառայությանը պատմել է, թե ինչպես է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից խաբեությամբ բերվել Ադրբեջան` հայերի դեմ կռվելու: Լրատվամիջոցի հետ զրույցում վարձկանը նշել է, որ իրեն ու բազմաթիվ այլ սիրիացիների խոստացել են 2000 դոլար աշխատավարձ, սակայն չեն զգուշացրել, որ մասնակցելու են մարտական գործողություններին:

«Ես չգիտեի, որ մենք կռվելու ենք». ահա այս խոսքերով է Աբդուլլահը (անունը փոխված է) սկսել իր հարցազրույցը չաթում, որը հեշտ չէր, քանի որ պատասխանները շատ արագ էր ուղարկում՝ գտնվելով ադրբեջանական բանակի զինվորական ժողովում, այնպես էր գրում, որ հրամանատարներից ոչ ոք չտեսներ գրածը»,- ասված է հոդվածում:

Լրագրողը նշում է, որ Աբդուլլահը սիրիացի չվերապատրաստված հարյուրավոր անձանցից մեկն է (17-ից 30 տարեկան), ովքեր սեպտեմբերի 23-ից ուղարկվել են ադրբեջանական ուժերի կողքին կռվելու համար:

«Աբդուլլահը Սիրիայի հյուսիսում բնակվողներից է, որոնք ապրում են աղքատության մեջ և այդ պատճառով համաձայնվել է 2000 դոլար աշխատավարձի դիմաց գնալ Ադրբեջան: Ադբուլլահին ասել էին, որ այդ աշխատավարձի դիմաց պահելու են ռազմական կետերը, սակայն Սիրիայից դուրս գալուց անմիջապես հետո վերցրել են ունեցած գումարը, հեռախոսները, հագուստները, որպեսզի ինքնություն չբացահայտվի: Ավելի ուշ Աբդուլլահը կարողացել է հետ վերցնել հեռախոսն ընտանիքի հետ շփվելու համար, բայց այժմ վստահ չէ, որ նորից կտեսնի նրանց։ Աբդուլլահը նշել է, որ իրենց տեղափոխել են Թուրքիայի Այնթապի օդանավակայան, որտեղից՝ Ստամբուլ, ապա Ադրբեջանական ավիաուղիներով՝ Ադրբեջան ու միանգամից սահման։ Այդ ժամանակ, սակայն, դեռ պատերազմը չէր սկսվել, իսկ իրենք վարժանքներ չէին անցել»,- նշում է հոդվածագիրը:

Վարձկաններին հագցրել են ադրբեջանական բանակի համազգեստ, տվել Կալաշնիկով ինքնաձիգ։

«Երբ ավտոմեքենան կանգնել է, անակնկալ հայտնաբերել են, որ կրակի գծում են և անգամ չգիտեն, թե որտեղ է թշնամին։ Երբ մարտերը սկսեցին, մի երիտասարդ սկսեց լացել և ցանկացավ վերադառնալ, բայց այդ պահին արկ ընկավ և չորս 4 սիրիացի մահացան, 3-ն էլ վիրավորվեցին»,- ասել է Աբդուլլահը:

Աբդուլլահի խոսքով՝ միայն իրենց մոտ 10 սիրիացու մարմին կա, ևս 17-ը վիրավոր են, բայց բժշկական անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերվում։ Աբդուլլահը նաև ասել է, որ փորձել են իրենց հրամանատարին տեղյակ պահել, որ ուզում են հետ վերադառնալ, սակայն թույլ չեն տվել՝ սպառնալով երկար ժամանակով ազատազրկել, եթե առաջնագծում չկռվեն։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել:

Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից:

Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում