ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով իրավիճակի սրումը չճանաչված Լեռնային Ղարաբաղում, ասել է, որ Կրեմլը առաջնային է համարում կրակի և ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը, հաղորդում է Gazeta.Ru-ն:
«Ռազմական աջակցության վերաբերյալ ցանկացած հայտարարություն միանշանակ յուղ է լցնում կրակին: Մենք կտրականապես դեմ ենք դրան»,- ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ Մոսկվան կոչ է անում բոլոր երկրներին, հատկապես գործընկերներին, ինչպիսին Թուրքիան է, ամեն ինչ անել հակամարտող կողմերին համոզելու համար, որ դադարեցնեն կրակը և վերադառնան բանակցությունների: