Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համարում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն պետք է կամովին լքի Բելառուսի նախագահի պաշտոնը: Այս մասին գրում է Le Journal du Dimanche թերթը:
«Սա իշխանության ճգնաժամն է, ավտորիտար իշխանության, որը չի կարողանում հասկանալ ժողովրդավարության տրամաբանությունը և փորձում է պահել իշխանությունը ուժի օգնությամբ: Ակնհայտ է, որ Լուկաշենկոն պետք է հեռանա»,- պարբերականը մեջբերում է Մակրոնի խոսքը:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ հիանում է բողոքի ակցիաներին մասնակցող բելառուսների տղամարդկությամբ՝ հատկապես կանանց: