Լիբիայի ապստամբների ղեկավարությունը կարծում է, որ ընդդիմության զինվորական ղեկավար Աբդ Ալ-Ֆաթահ Յունուսի սպանության մեջ հնարավոր է մեղավոր է Մուամար Քադաֆին, քանի որ դա նրան ձեռնտու էր: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
France Presse գործակալության զրուցակիցներից մեկն ասել է, որ Յունուսի սպանությամբ գործող իշխանությունները կարող է հույս ունենան վերջ տալու ապստամբների կազմակերպած դիմադրությանը Բրեգա քաղաքում: Յունուսը սպանվել է այսօր առավոտյան, երբ նրա վրա հարձակում են գործել թաքստոցից: Նրա մահը ասեկոսեների և լուրերի տեղիք է տվել, քանի որ որոշ աղբյուրներ Յունուսի սպանության մեջ մեղադրում են ապստամբներին:
Նշվում է, որ Յունուսի սպանությունից մի քանի ժամ առաջ նրան հարցաքննել են իր նախկին ղեկավարին օգնելու կասկածանքի կապակցությամբ:












































