Tuesday, 14 05 2024
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Starmus՝ երկու նշանավոր հայերի՝ Բրայեն Մեյի և Գարիկ Իսրայելյանի մտքի տիեզերական թռիչքը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր

Չկա մի քաղաքակիրթ երկիր, որտեղ նման դեպքից հետո թերացած պետական պաշտոնյան պատասխանատվության չենթարկվի

Փաստը մնում է փաստ, որ չկա ցավ մարդկային կյանքի նկատմամբ։ 9 տարվա մեր աշխատանքային գործունեության մեջ ես չեմ տեսել, որ ունենանք 21 մահվան դեպք, ու թափանցիկությունը լինի նման ցածր մակարդակի վրա։ Մարդու իրավունքների, առողջության վերաբերյալ կան միջազգային կոնվենցիաներ, հռչակագրեր, նորմեր։ Մարդու կյանքն ու առողջությունը բարձրագույն արժեք են։ Դրա կողքին ընթացող որևէ այլ շահ չի կարող լինել։ Դրանից ցածր կարող է լինել, բայց բարձր կամ կողք կողքի՝ ոչ։ Ցավոք սրտի, այս ուղերձը, որ մարդու կյանքը բարձրագույն արժեք է, ոչ միայն կենսակերպ չի դառնում, այլև այս ուղերձն անգամ ուղերձի տեսք չի ստանում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ խոսելով սեպտեմբերի սկզբին Արմավիրում, Երևանում և Կոտայքի մարզում ալկոհոլային թունավորումից գրանցված մահվան դեպքերի ու դրանից հետո պետական մարմինների տոտալ անտարբերության մասին։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարեց, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 9 մարդ է մահացել։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ձերբակալվել է Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը` անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար։ Թունավորման ու մահվան դեպքեր էին գրանցվել նաև Երևանում ու Կոտայքի մարզում, սակայն դրանց մասին առ այսօր որևէ մանրամասնություն չկա հրապարակված։

Պիպոյանի դիտարկմամբ՝ քաղաքակիրթ աշխարհում չկա մի երկիր, որտեղ նման դեպք գրանցվի, ու դրանից հետո որևէ պետական պաշտոնյա պատասխանատվության չենթարկվի։ «Եթե դուք գտնեք քաղաքակիրթ աշխարհի որևէ երկիր, որտեղ նման դեպք կգրանցվի ու ոչ մի պետական պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվի, ասեք ինձ։ Ինձ նման երկիր հայտնի չէ։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ պետական կառավարման մասին։ Փաստ կա, որից ավելի վատ չի կարող լինել»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Պիպոյանը հիմնավորեց, թե ինչու այս գործը հրապարակային բնույթ այդպես էլ չստացավ։ «Ես կբերեմ մեկ օրինակ։ Միակ հիմնավոր փաստարկը, թե ինչու այս գործը հրապարակային բնույթ չի ստացել, այն է, որ կա նախաքննական գաղտնիք, հարուցվել է քրեական գործ։ Այս հիմնավորումը կարող էր լինել խելացի, եթե մենք չունենայինք Արմավիրի դեպքը, որի ժամանակ բոլոր պատկան մարմինները հայտարարեցին՝ ով ձեռք է բերել Աշոտից օղի, մի օգտագործեք, խնդիր կա կամ կարող է առաջանալ։ Այսինքն՝ իքս մարդուց գնած իգրեկ ապրանքի մասին այս տեղեկությունը չէր կարող նախաքննական գաղտնիք լինել, չէ՞։ Հիմա հարց՝ Երևանի դեպքերը, որ ասում են՝ մարդիկ օգտագործել են բժշկական սպիրտ։ Ինչո՞ւ չեն ասում՝ ո՞ր դեղատնից և ի՞նչ բժշկական սպիրտ է։ Կոտայքի դեպքը՝ ինչո՞ւ չեն ասում՝ ի՞նչ բժշկական սպիրտ է ու ո՞ր դեղատնից գնած։ Ի վերջո, ինչո՞ւ չեն ասում՝ Աշոտի ու մյուսների կողմից օգտագործված սպիրտը նո՞ւյնն է, թե՞ ոչ։ Ինչո՞ւ չեն ասում՝ տեղական արտադրությա՞ն է, թե՞ ներկրված։ Որովհետև, եթե մենք ասենք, որ այդ սպիրտը մակնշվել ու մտել է շուկա, խանութ, դեղատուն, որտեղից վաճառվել է ու մահվան պատճառ դարձել, ապա առնվազն քրգործ պետք է հարուցվի ոչ միայն տնտեսվարողի, այլև վերահսկողության կազմակերպման ընթացքում թերացած պետական պաշտոնյաների նկատմամբ»,- դեպքին նման գնահատական տվեց Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով՝ մենք սիրում ենք խոսել ոչ թե ընդհանուր խնդիրների մասին, այլ տեղային։ «Իսկ ո՞վ ասաց, որ սպիրտը ավելի խիստ պետք է ստուգենք, մնացած բաները՝ ոչ այնքան։ Մենք պետք է փոխենք վերահսկողական մեխանիզմները։ Ինձ ցույց տվեք մեկ պետական պաշտոնյա, որը կհայտարարեր՝ ներողություն ենք խնդրում ու ցավակցում ենք կամ ցավակցում ենք, ներողություն էլ չենք խնդրում։ Լսե՞լ եք նման ուղերձ։ Ես չեմ լսել։ Մնացած ամեն ինչի մասին խոսելն ավելորդ է։ Առաջին հերթին պետք է վերաբերմունքը փոխել, հետո նոր մնացածը։ Հենց վերաբերմունքը փոխվի մարդու կյանքի ու առողջության նկատմամբ, մնացած ամեն ինչը կլինի։ Էլ չենք ասի՝ սպիրտը պետք է ստուգել, պանիրը պետք է ստուգել, դեղը պետք է ստուգել, խաղալիքը պետք է ստուգել և այլն։ Կհասկանանք, որ ամեն ինչն էլ պետք է ստուգենք»,- ցավով նշեց Բաբկեն Պիպոյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում