Լուրեր
Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ

Սահմանադրական դատարանի նախագահի միակ թեկնածուն՝ Երվանդ Խունդկարյանը, չի ընտրվել այդ պաշտոնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

«ՍԴ աշխատակարգային նիստում, գաղտնի քվեարկության արդյունքում, առաջադրված միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել»,- ասաց Շաթիրյանը:

  • Դիտումներ՝ *