Tuesday, 14 05 2024
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար

Ստիպված ենք գնալ այս պարտադրված քայլին. Դիանա Գալոյան

ՀՊՏՀ-ն ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կազմկոմիտեն հայտարարություն է տարածել, որում նշված է. «Ս.թ. հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ռեկտորի պաշտոնում ընտրվել է Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչն ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել»։

Արդյոք 6 հազար ուսանողների իրավունքների խախտում չէ՞ դասապրոցեսի դադարեցումը: ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրված Դիանա Գալոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, նշեց, որ համալսարանի անձնակազմը շատ քաջ գիտակցում է այդ պատասխանատվությունը և պարտականություններն ուսանողների նկատմամբ, բայց ուզում է, որ լիազոր մարմինը, հիմնադիրը ևս գիտակցեն իրենց պատասխանատվությունը բուհի նկատմամբ:

«Տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվը անպայման լրացնելու է բաց թողնված դասերը: Վաղը նաև հանդիպում ունենք ուսանողների հետ՝ ստեղծված իրավիճակը պարզաբանելու համար»,-ասաց Գալոյանը՝ հավելելով, որ կոլեկտիվն ունի իրավունք բուհի զարգացման ռազմավարական երկարաժամկետ պլանավորում իրականացնելու, ինչն անհնար է իրականացնել առանց ընտրված ռեկտորի:

«Երկու տարի այդ պաշտոնը թափուր է որպես այդպիսին, որովհետև պաշտոնավարում են միայն ժամանակավոր պաշտոնակատարները: Այս պահին ռեկտորի ընտրությունը տեղի է ունեցել, և ողջամիտ բոլոր ժամկետները խախտված են: Երկու ամսից ավելի անցել է արդեն, սակայն նշանակումը տեղի չի ունենում, չկա նաև պարզաբանում, թե ինչու է պրոցեսը ձգձգվում: Դրա համար համալսարանի կոլեկտիվն իր միակամությունն արտահայտելու համար նման քայլի է գնացել»,- ասաց նա:

Գալոյանի խոսքով՝ դեռևս օգոստոսի վերջին ՀՊՏՀ գիտխորհուրդը դիմել է և՛ վարչապետին, և՛ ԿԳՄՍ նախարարին՝ պարզաբանելու, թե ինչու է ձգձգվում պրոցեսը, սակայն պատասխան չենք ստացել, նախօրեին էլ ողջ կոլեկտիվը հավաքվել է կառավարության դիմաց, այնտեղ խոստացել են 1-2 ժամվա մեջ պատասխանել, սակայն կրկին պատասխան չեն ստացել:

Արդյոք սրանով նաև գործադիրի՞ն են ուղերձ հղում. ի պատասխան հարցի նա նշեց, որ ռեկտորի հաստատումը, որպես այդպիսին, հիմնադրի գործառույթն է, և իհարկե, սա ուղերձ է հիմնադրին։

Հարցին, թե արդյոք ուսանողների շրջանում դիմադրություն չկա՞, որ դասերը հետաձգվել են, Գալոյանը պատասխանեց. «Իհարկե, կարող է լինել, ինչը նաև շատ ընդունելի է, որ պետք է որոշակի դժգոհություն լինի, քանի որ

դասապրոցեսը այս պահին խաթարված է: Մենք դա կլրացնենք, բայց ուսանողներն էլ պետք է հասկանան, որ բուհի մյուս շահառուները՝ դասախոսները, վարչական աշխատակազմը, ևս ունեն իրավունքներ, որոնց համար պետք է պայքարեն: Մենք փորձել ենք նամակների միջոցով ստանալ պարզաբանում, բայց չենք ստացել, և ստիպված ենք եղել գնալ այս պարտադրված քայլերին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում