Friday, 26 04 2024
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից

Ռուսաստանի հայկական էլիտան նման դեպքում չեզոք դիրք է գրավում․ «Ծիրանի պատերազմի» գործով ՀՀ 7 քաղաքացիների ճակատագիրը կախված է դրամահավաքից

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ամիսներ առաջ հայերի ու ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ևս 7 ՀՀ քաղաքացի շարունակում է մնալ կալանքի տակ, այնինչ, ադրբեջանական կողմից բոլոր ձերբակալվածները գրավի դիմաց կամ տուգանքով ազատ են արձակվել։

«Ծիրանի պատերազմի» գործով ՀՀ 7 քաղաքացիների գործով դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 29-ին։

Որպեսզի տղաները չդատապարտվեն 8 տարվա ազատազրկման, անհրաժեշտ է վճարել տուգանք մոտ 3,5 մլն ռուբլի, յուրաքանչյուրը՝ 500 հազար ռուբլի։ Քրեական գործի այդ հոդվածը (խուլիգանություն) հնարավորություն կտա գործը տուգանքով ավարտելու։

Համացանցում դրամահավաք է կազմակերպվել։ Հայ համայնքի առանձին ներկայացուցիչներ, անհատներ փորձում են ինչ-որ կերպ այդ գումարը հավաքել, որպեսզի երիտասարդները չազատազրկվեն կամ, իրավաբանորեն ասած, տուգանքի նշանակման հիմք լինի։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատում Ռուսհայ փաստաբանական ասոցիացիայի նախագահ, Ռուսաստանի Դաշնության փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը, որը այս նույն դեպքերի (հայ-ադրբեջանական բախումներ Մոսկվայում) ժամանակ մեկ այլ խմբի գործով փաստաբանն էր, փոխանցեց՝ իրավաբանական առումով մանրամասներ գործից չի կարող հայտնել, բայց կազմակերպչական մասով նշեց, որ ադրբեջանցիների հետ բախումների հետևանքով ձերբակալված 7 ՀՀ քաղաքացիների գործով դատական նիստը տուգանքով ավարտելու համար հայ համայնքը դրամահավաք է կազմակերպել։

Սակայն, փաստաբանի խոսքերով, ՌԴ-ում, այսպես ասած, հայ էլիտայի ներկայացուցիչները նման դեպքերում չեզոք դիրք են գրավում։ «Հայկական համայնքը այսօր ջանքեր է գործադրում, փորձում են գումար հավաքել, որպեսզի դատարանում տուգանքի հիմք լինի, և դատավարությունն ամենամեղմ պատժով ավարտվի։ Այդ քրեական հոդվածը թույլ է տալիս ոչ միայն կալանքի կիրառում, այլև տուգանքի։ Պետք է նշեմ, որ ադրբեջանցիներին մոտ երկու շաբաթ առաջ ազատ են արձակել։ Անհասկանալի է, թե ինչ հիմքով են դա արել։ Այդ գործում շատ ուժեղ են աշխատել ադրբեջանական դիվանագետները։ Չգիտենք՝ ինչպես է դա տեղի ունեցել, բայց եղել է»,- ասաց փաստաբանը։

Կիրակոսյանի խոսքերով՝ նոր բան չէ, երբ նմանատիպ իրավաբանական գործընթացներում մեր հայկական դիվանագիտությունը այսպիսի պասիվ դիրք է գրավում։ «Դեսպանատունն էլ գերադասում է քաղաքական հարցերով զբաղվել։ Չեմ կարող ասել, թե ինչու է այդպես ստացվում։ Հայկական համայնքի ղեկավարներն այս ընթացքում ոչ մի բան չեն անում։ Դրամահավաքի կոչն էլ արվում է համայնքի անհատների կողմից։ Համայնքի ղեկավարների կողմից, ինչքան գիտեմ, ոչ մի դրական արձագանք չկա այս հարցին։ Հետադարձ ռեակցիա չկա։ Ժամանակն էլ քիչ է։ Մարդիկ լումա-լումա հավաքում են։ Պետք է ասեմ, որ սա հին խնդիր է։ Հայկական էլիտաները այստեղ միշտ էլ նման դեպքերում ձեռնպահ են եղել՝ անհատների պաշտպանության կամ ձեռք մեկնման հետ կապված։ Սա նոր բան չէ։ Չնայած ես համոզված եմ, որ դեսպանատունը հիմա ինչ-որ քայլ կանի, որովհետև 7 հոգի, սա մեծ աղմուկ կարող է բարձրացնել։

Ինչ-որ բան պետք է անեն։ Պետք է պահանջել, որ ինչ-որ բան անեն։ Թեկուզ գումարի հարցով, կամ դիվանագիտական խողովակներով ինչ-որ բան։ Բայց հաստատ պետք է անեն։ Մենք ամռանը մեր ուժերով կազմակերպեցինք, գրագետ, ամեն ինչ ստացվեց, տղաները ազատության մեջ են։ Հիմա այնքան շատ մարդ է խառնվել այս գործին, որ արդեն անհասկանալի իրավիճակ է։ Շատերը չեն հասկանում, թե ինչու են այդ գումարները հավաքում։ Տղաների փաստաբանները պետք է պաշտոնական հայտարարություն անեն այս կապակցությամբ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում