Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Թուրքիան զբաղվելու է լիբիական նավթի արդյունահանմամբ

Թուրքիան Լիբիայի ներքին հակամարտության կողմերից մեկի՝ «Ազգային համաձայնության կառավարությանը» (ԱՀԿ) հետ համաձայնություն է ձեռք բերել մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ, հաղորդում է Ermenihaber-ը:

Ըստ այդ պայմանավորվածությունների՝ Թուրքիան օգնելու է Ֆայեզ Սարաջի գլխավորած ԱՀԿ-ին բանակի վերակազմավորման, զինվորականների ուսուցման, լոգիստիկայի և այլ հարցերում: Դրանից բացի թուրքական մասնավոր ընկերությունները մասնակցելու են մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքների ստեղծման կամ վերակառուցման աշծատանքներին, իսկ թուրքական նավթային «Turkish Petroleum Corporation» պետական ընկերությունն իրավունք է ստանում ԱՀԿ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում նավթի արդյունահանում իրականացնել:

ԱՀԿ-ի պաշտպանության նախարար Սալահադդին Նեմրուշը հայտարարել է, որ սկսել են Թուրքիայի հետ միասին բանակի վերակազմավորման ու զարգացման նախագծերի իրականացումը: Դրանք ներառում են ԱՀԿ-ի բանակի հակաօդային պաշտպանության համակարգի, ռազմական նվատորմի, ահաբեկչության դեմ պայքարի ու հատուկ նշանակության ստորաբաժանումների կազմավորման աշխատանքները: Ըստ լիբիացի պաշտոնյայի՝ 1-ին ուսումնական կենտրոնը հիմնվելու է Տրիպոլիում. առաջնահերթությունը միջազգային չափանիշներին համապատասխան բանակ ստեղծելն է: Նշվում է, որ հիմնվող բանակի կորիզը կազմելու են Թուրքիայի ցամաքային ռազմական դպրոցում սովորող 192 լիբիացի կուրսանտները և Լիբիայում ուսուցում ստացող զինվորականները:

Թուրքիայի հետ համաձայնության շրջանակներում ենթակառուցվածքների արդիականացման նախագիծը նախատեսում է թուրքական մասնավոր ընկերությունների մասնակցությամբ կատարել էներգետիկ, ջրային ռեսուրսների քաղաքային կառավարման ենթակառուցվածքների վերակառուցման, պետական նշանակության շենքերի վերանորոգման և մի շարք այլ աշխատանքներ:

Թուրքական նավթային «Turkish Petroleum Corporation» պետական ընկերության և Լիբիայի պետական նավթային ընկերության համագործակցության արդյունքում նախատեսվում է հիմնել գազի ու նավթի վերամշակման նոր կայաններ:

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ առաջիկա օրերին նավթի ու գազի վերամշակման ոլորտում կարևոր քայլեր են սպասվում: Նշվում է նաև, որ դեռևս 2000-ականների 2-րդ կեսին թուրքական պետական նավթային կազմակերպությունը Լիբիայի Սիրթ և Սեբհա շրջանների 11 հանքավայրերում իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում դրանցից 9-ում նավթ էր հայտնաբերել: Թուրքական ընկերությունը, սակայն, Լիբիայում սկսված ներքին հակամարտության պատճառով ստիպված էր եղել կասեցնել 2013-ին այնտեղ հիմնած «Turkish Petroleum Libya Ltd» ձեռնարկության աշխատանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում