Հայտնի են դարձել «Էմմի» մրցանակաբաշխության հաղթողները: 72-րդ մրցանակաբաշխությունը հեռարձակվել է ABC հեռուստաալիքի ուղիղ եթերում:
ԱՄՆ հեռուստասային ակադեմիայի մրցանակը «Լավագույն դրամատիկական սերիալ» անվանակարգում ստացել է «Ժառանգները» հեռուստասերիալը:
«Շիթս Քրիք»-ը մրցանակ է ստացել «Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում:
Լավագույն կարճ սերիալ է ճանաչվել «Պահապանները»:
Բացի այդ, դերասան Ջերեմի Սթրոնգն ու դերասանուհի Զենդայան հեռուստաակադեմիայի լավագույն դերասան և լավագույն դերասանուհի մրցանակին են արժանացել դրամատիկական սերիալում խաղացած դերերի համար: