Իրավապահ մարմինների աղբյուրը CNN- ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար թույնով փաթեթի ենթադրյալ ուղարկողը կին է:
Ավելի վաղ NBC հեռուստաալիքը հայտնել էր, որ չարագործը բերման է ենթարկվել Կանադայից ԱՄՆ մուտք գործելու փորձ կատարելիս։
CNN- ի զրուցակիցը մանրամասնել է, որ կինը բերման է ենթարկվել Նյու Յորք նահանգում՝ սահմանային անցակետում: Նրա խոսքով՝ կինը զինված է եղել:
Շաբաթ օրը, սեպտեմբերի 19-ին, Դոնալդ Թրամփի անունով թույնով փաթեթ էր ուղարկվել Սպիտակ տուն, բայց այն հաջողվել էր բացահայտել անցակետում: Այս փաստի կապակցությամբ ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել: