ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ոչ մի քայլ չի ձեռնարկի ի պատասխան 2231 բանաձևի շրջանակներում Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ պահանջի, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այդ հարցի շուրջ որոշակիություն չունի, ասվում է Գլխավոր քարտուղարի նամակում։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շաբաթ օրը հայտաարարել է, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները կրկին ուժի մեջ են մտել, չնայած այն հանգամանքին, որ կազմակերպությունում դրա հետ համաձայն չեն։ Երկրներին, որոնք չեն պահպանի պատժամիջոցները կիրառելու «պարտավորությունները», Պոմպեոն արդեն առաջիկա օրերին սպառնացել է «հետևանքներով»՝ ԱՄՆ միակողմանի գործողությունների օգնությամբ: