Փախուստի դիմած հանցագործը Facebook-ի իր էջով ոստիկանությանը կոչ էր արել բռնել իրեն, եթե իհարկե կարող են, և նույնիսկ նշել էր, որ ինքը Նյու Յորքում է: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, ամերիկյան մարշալները և Նյու Յորքի ոստիկանությունը կարողացել են Վիկտոր Բուրգոսին ձերբակալել Բրուքլինի իր բնակարանում՝ համակարգչի դիմաց նստած:
29-ամյա կասկածյալին որոնում էր Նյու Յորքի նահանգի Ուտիկայի ոստիկանությունը՝ նախկին ընկերուհու նկատմամբ կիրառած բռնության համար: Ոստիկանության սերժանտ Սթիվ Հոքն ասել է. «Նա մեզ Facebook-ով ասաց՝ եկե՛ք և բռնե՛ք ինձ, մենք գնացինք և բռնեցինք»:







































