Սեպտեմբերի 14-ից ամերիկյան օդանավակայաններում չեղյալ են հայտարարվել համաճարակային ռիսկի երկրներից ժամանած ուղևորների պարտադիր առողջական ստուգումները: Այս մասին հինգշաբթի, սեպտեմբերի 17-ին, հայտարարել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Չինաստանի, Իրանի, Շենգենյան գոտու, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Բրազիլիայի ինքնաթիռները ստիպված էին վայրէջք կատարել առողջության ստուգման համար նախատեսված 15 օդանավակայաններից մեկում:
Սակայն Միացյալ Նահանգներում որոշել են հրաժարվել այդ պրակտիկայից, քանի որ հիվանդների հայտնաբերումը միայն արտաքին ախտանիշների հիման վրա անարդյունավետ է պարզվել:
Դա պայմանավորված է նրանով, որ վիրուսը կարող է փոխանցվել հիվանդության ախտանիշներ չունեցող մարդկանցից կամ նրանցից, ում մոտ ախտանիշները դեռևս ի հայտ չեն եկել։