Հարավային Կորեայում չդադարող անձրևների և դրանց հետևանքով առաջացած սողանքների զոհերի թիվը հասել է 69-ի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: 10 մարդ համարվում է անհայտ կորած:
Հարավկորեական լրատվամիջոցները հաղորդում են, որ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը, որպեսզի փրկվեն ջրհեղեղից: Այս մասին տեղեկացրել է մասնավորապես երկրի արտակարգ իրավիճակների գործակալությունը: Ավելի վաղ մենք հաղորդել էինք, որ վերջին 17 ժամվա ընթացքում Սեուլում 400 մմ տեղումներ են արձանագրվել, ինչն աննախադեպ է նույնիսկ անձրևոտ այս երկրի համար:











































