Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-կառավարություն հարուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարցրեց. «Պարոն վարչապետ, արցախյան կարգավորման ամենավերջին զարգացումները ո՞ւր են հասել»:
Նա հիշեցրեց Մինսկի խմբի հայտարարությունը. «Ի՞նչ է նշանակում առանց նախապայմանների բանակցություն ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը»:
Ի պատասխան վարչապետն ասաց, որ այս պահին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում նշանակված չէ. «Իսկ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը համարում եմ կառուցողական: Իմ ընկալմամբ` նախապայման ունի Ադրբեջանը»:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե հուլիսյան մարտերից հետո որքանով են հարիր բանակցությունները:
«Մենք ասում էինք, որ Հայաստանի և Արցախի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, Ադրբեջանն ասում էր, որ 24 ժամվա ընթացքում իրենք ուժով կլուծեն Ղարաբաղի հարցը: Պարզվեց` Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք»,- ընդգծեց վարչապետը:
Մանրամասն՝ տեսանյութում: