Երեկ անգլիական «Լիվերպուլ»-ն ընկերական հանդիպում անցկացրեց թուրքական «Գալաթասարայ»-ի հետ և երկրորդ խոշոր՝ 3:0 հաշվով պարտությունը կրեց: Թուրքական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ «Լիվերպուլ»-ի նախկին հարձակվող Միլան Բարոշը (9, 40 ր.), մեկ անգամ էլ աչքի ընկավ Էլմանդերը (85 ր.):
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Դալգլիշի սաները նույն 3:0 հաշվով պարտություն էին կրել անգլիական «Հալ Սիթի»-ից: