Թեպետ Թունիսի նախկին նախագահ Զին ալ Աբիդին բեն Ալին Սաուդյան Արաբիայում փախուստի մեջ է և ներկա չէ դատական ընթացքին, նրա գործով դատավարությունը շարունակվում է: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, նախկին պատժաչափին դատարանն այս անգամ ավելացրել է ևս 16 տարի՝ իշխանության չարաշահման և կոռուպցիայի համար:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թունիսի դատարանը նախկին նախագահին արդեն դատապարտել էր 35 տարվա ազատազրկման: Բեն Ալին այս դատավարությունը խեղկատակություն է անվանել՝ համարելով, որ դա օրինական չէ: Հեռակա դատապարտվել են նաև Բեն Ալիի դուստրն ու փեսան:







































