ԱՄՆ նախագահի վարչակազմը և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կրկին չեն կարողացել համաձայնության գալ ԱՄՆ պետական պարտքի վերին շեմի հարցով: Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Էրիկ Մարտինը CNN-ին տված հարցազրույցում:
Նշվում է, որ բանակցությունները հետաձգվել են մեկ օրով: Երեկ նաև հայտնի է դարձել, որ Սենատում տապալվել է հանրապետականների առաջարկած օրինագիծը, որով նախատեսվում է կրճատել պետական բյուջեի ծախսերը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Տապալման պատճառ են դարձել հանրապետականների միջև հակասությունները: