ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հետքայլ են կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում.
«Հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած բանակցությունները բեկումնային դարձնելու փորձը հաջողությամբ չպսակվեց, իսկ լարվածությունը կողմերի շփման գծի երկայնքով աճում է: Հայաստանը և Ադրբեջանը տակավին ի զորու չեն ավարտին հասցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, և մենք մնում ենք ոչ կառուցողական և վտանգավոր պատային իրավիճակում»:
Նույն լսումներում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ-ն պետք է շարունակի անմիջական դեր խաղալ Վրաստանի, Մոլդովայի և Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտությունների կարգավորման գործում.
«Այդ հակամարտություններն ավերիչ ներուժ ունեն և կարող են ապակայունացնել ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգությունը: Այդ հակամարտությունների կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ-ի և նրա անդամ բոլոր երկրների բարձր առաջնահերթությունը»։












































