Եմենի հարավում գտնվող Թաիզ քաղաքում, որը երկրի մայրաքաղաք Սանայից 200 կմ հեռավորության վրա է գտնվում, անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա, հաղորդում է Reuters գործակալությունը:
Դրան նախորդել են միացյալ ընդդիմության կողմից հրահրված բախումները, ինչի հետևանքով մեկ զինվոր է զոհվել: Ընդդիմության ակտիվիստը հաղորդել է Reuters գործակալությանը, որ այս պահին փողոցները գնդակոծվում են:
Անհանգիստ է նաև երկրի հյուսիսը:
Ավանդական ցեղերի ներկայացուցիչները այսպիսով դժգոհություն են հայտնում նախագահ Սալեհի` իշխանությունից կառչելու և փոփոխություններին ընդդիմանալու փորձերին:







































