Լիբիական ապստամբները հարձակման են անցել երկրի հարավում: Ինչպես տեղեկացնում է Ռոյթեր գործակալությունը հարձակման հայտարարված նպատակը Լիբիայի արևելքն ու հարավը կապող մայրուղու ազատագրումն է: Հիմնական մարտերը ընթանում են Գեզայա և Ջաուշ քաղաքների շրջակայքում: Տարբեր լրատվական աղբյուրներից ստացվող տեղեկությունները հակասական են, և այս պահին դժվար է ճգրտորեն ներկայացնել մարտերի ընթացքը: Երկու կողմից տասնյակ զոհեր և վիրավորներ կան:
Եթե հարձակումը հաջողվի, ապա ապստամբների կողմից վերահսկվող տարածքների մի մասը անհասանելի կդառնա Քադաֆիին հավատարիմ զորամիավորումների ռմբակոծումների համար:







































