Ինչպես տեղեկացնում է բրիտանական Դեյլի Տելեգրաֆ
օրաթերթը ֆուագրայի` սագի կամ բադի լյարդից պաշտետի արգելքի հետ կապված ֆրանկո-գերմանական բախումը նոր թափ է ստանում: Քյոլնում անցկացվող Անուգա ցուցահանդեսի կազմակերպիչները արգելել էին ֆուագրա արտադրող ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը, քանի որ տվյալ ուտեստի պատրաստումը կապված է թռչունների հանդեպ դաժան վերաբերմունքի`այն է բռնի գերսնուցման հետ: Ֆրանսիայի արտաքին առևտրի գծով գլխավոր քարտուղար Պյեռ Լելուշը հայտարարել է, որ դա կարող է հանգեցնել «գլոբալ հետևանքների»: Ավելի վաղ Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարը հայտարարել էր, որ արգելքը չհանվելու դեպքում չի այցելի ցուցահանդեսը:
Հատկանշական է, որ կենդանիների իրավունքների հայտնի պաշտպան ֆրանսիական կինոդերասանուհի Բրիջիտ Բարդոն պաշտպանել է ֆուագրայի արտադրողների դեմ միջոցառումները և կոչ է արել գերմանական կողմին չզիջել այս հարցում: