Հուլիսի 26-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Ավազան գյուղի բնակիչ Սպարտակ Ս.-ի տանը գողացված ավտոմեքենաներ կան:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նախկինում 3 անգամ դատապարտված, 31-ամյա Սպարտակ Ս.-ի տան բակից հայտնաբերվել են «ՎԱԶ-2107» մակնիշի, առանց պետհամարանիշերի սպիտակ գույնի 2 ավտոմեքենա` ապամոնտաժված վիճակում:
Սպարտակ Ս.-ն բացատրություն է տվել, որ նշված ավտոմեքենաները բերել է նախկինում 5 անգամ դատապարտված 46-ամյա Սամվել Ղ.-ն: Նրա խնդրանքով էլ ինքը դրանք ապամոնտաժել և պահեստամասերը տվել է Սամվել Ղ.-ին:
Հուլիսի 27-ին, ժամը 10:30-ին, պարզվել է, որ ավտոմեքենաները փախցրել են Բյուրեղավան և Վանաձոր քաղաքներից:
Սամվել Ղ.-ն հորը պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Սպարտակ Ս.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սամվել Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:










































