ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը Թվիթերի իր միկրոբլոգում մեկնաբանել է Բելառուսում տիրող իրավիճակը՝ կոչ անելով հանրապետությանը ազգային երկխոսության։
«Զանգվածային ցույցերը Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում ցույց են տալիս այս երկրի ժողովրդի վճռականությունը ազատությունների, իրավունքների և ժողովրդավարության հասնելու հարցում՝ չնայած իշխանությունների կողմից ձերբակալություններին, ահաբեկումներին և բռնություններին: Երկրին ներքին ազգային երկխոսություն է անհրաժեշտ», – գրել է նա: