Բաղդադում հրթիռակոծվել է միջազգային օդանավակայանը, հայտնում է Shafak News- ը՝ վկայակոչելով Իրաքի ուժային համակարգի աղբյուրներին:
Նշվում է, որ երեք հրթիռ է արձակվել օդանավակայանի ուղղությամբ: Նրանցից մեկը պայթել է քաղաքացիական ստորաբաժանման կայանատեղիում, ինչի արդյունքում չորս մեքենա է վնասվել:
Տուժածների մասին դեռևս չի հաղորդվում: Ենթադրաբար, հրթիռները արձակողները ցանկացել էին հարձակվել օդանավակայանի տարածքում գտնվող ռազմական օդակայանի վրա, որտեղ տեղակայված են ամերիկյան և իրաքյան զորքերը: