Վրաստանը միացել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ կապված ԵՄ հայտարարությանը: Այս մասին հաղորդել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին:
«Այս հանցագործությունը պետք է հետաքննվի արագ և թափանցիկ, որպեսզի հանցագործները պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է նա:
Երկրի արտգործնախարարության փոխանցմամբ, իրավիճակը քննարկվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում: Թեման օրակարգ է բերվել ԵՄ նախաձեռնությամբ, գրում է «Նովոստի-Գրուզիան»:
«Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Նավալնիի բժշկական հետազոտության ժամանակ «Նովիչոկ» քիմիական նյութի հայտնաբերման կապակցությամբ և ընդգծել, որ Ռուսաստանի իշխանությունները պետք է թունավորման հետ կապված անկախ և թափանցիկ հետաքննություն անցկացնեն»,- հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն: