Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 8.3 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 363.64 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: ԿԲ հասարակության հետ կապերի ծառայության համաձայն, փակման գինը կազմել է 363.5 դրամ:
Նշենք, որ երեկ բորսայում գործարքներ չէին կայացել: Հուլիսի 27-ի համեմատ դրամն իր դիրքերն ամրապնդել է 1.31 կետով: Վերջին շրջանում դիտվող դոլարի անկումն առավելապես պայմանավորված է ամերիկյան դեֆոլտի սպասումներով:







































