Friday, 26 04 2024
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում

Երկրում տնտեսական և քաղաքական վերելք ապահովելը հնարավոր չէ առանց կրթական խորը բարեփոխումների. Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է.

«Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած վիճակն այսօր հնարավորություն չի ընձեռում այս հիշարժան օրն այցելել դպրոց։ Ցավալիորեն, առաջին դասարանցիները ևս ստիպված են սեպտեմբերի 1-ն անցկացնել առանց ուսումնական հաստատություն մուտք գործելու։

Այնուհանդերձ, վերլուծելով համավարակի զարգացման ընթացքը, որոշում ենք կայացրել ընդամենը մի քանի օր անց բացել դպրոցները և հակահամաճարակային կանոնների պահպանմամբ ապահովել ուսումնառության գործընթացը։

Միաժամանակ, ուրախ եմ, որ սեպտեմբերի 1-ից մասամբ իրենց գործունեությունն են սկսում բուհերը և առաջին կուրսեցիները մուտք են գործում կյանքի նոր փուլ՝ լրացնելու ու հարստացնելու կոնկրետ մասնագիտական գիտելիքները։

Միաժամանակ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մանկավարժներին՝ նախորդ ուսումնական տարում հեռավար կրթության գործիքներին տիրապետելու և բարձր մակարդակով իրականացնելու համար։

Սիրելի աշակերտներ և ուսանողներ,

ինչպես վերը նշեցի, համավարակով պայմանավորված, այս ուսումնական տարում պետք է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները, կանխելով դպրոցների՝ վարակի տարածման օջախ դառնալու հնարավորությունը, ինչը թույլ կտա բնականոն ճանապարհով իրականացնել ուսումնական գործընթացը։ Վստահ եմ, որ հետևողական քայլերի արդյունքում միասին կհաղթահարենք նաև այս դժվարությունը։

Գիտելիքի և դպրության օրը սկսում է մեզնից յուրաքանչյուրի ճանապարհը դեպի մեծ ապագա, դեպի աշխարհն ավելի լավը դարձնելու առաքելության իրականացում: Եվ ես այս կապակցությամբ ուզում եմ հանրապետության բոլոր աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին ևս մեկ անգամ շնորհավորել այս տոնական օրվա կապակցությամբ։

Հայաստանի կառավարությունը բազմիցս խոսել է գիտելիքահենք տնտեսություն ունենալու և կրթության որակը մի նոր մակարդակի հասցնելու հրամայականի մասին։ Մեր առաջնահերթությունների մեջ կրթական համակարգի զարգացումն իր անփոփոխ տեղն ունի, ու հավատացած ենք, որ երկրում տնտեսական և քաղաքական վերելք ապահովելը հնարավոր չէ առանց կրթական խորը բարեփոխումների, իսկ այդ բարեփոխումներն էլ հնարավոր չեն առանց հանրային մասնակցության։

Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք կտրուկ զարկ տալ տնտեսությանը, աշխատաշուկայի համար համահունչ և մրցունակ կադրեր պատրաստել ու բարելավել կյանքի որակը։ Մեզ համար էական մարտահրավեր է կրթական հաստատություններն աշխատաշուկային կապելու խնդիրը, և այս ուղղությամբ բազմաթիվ անելիքներ ունենք։ Մեր հանրության համար ուսուցիչը, գիտնականը, պետք է հանդիսանան ոգեշնչման աղբյուր, իրենց թաղամասում, գյուղում, քաղաքում լինեն նորարարություններ բերող առաջամարտիկներ։ Համոզված եմ, որ մենք կարող ենք հասնել մեր երազանքների կրթությունն ունենալուն. մի բան, որն իր հերթին հնարավորություն կտա հասնել Հայաստանի Հանրապետության հռչակած ռազմավարական նպատակներին։

Հարգելի աշակերտներ և ուսանողներ,

ցանկացած կրթական հաստատության դռներից ներս մենք պիտի սովորենք նոր գիտելիքների արդյունքում փոխել աշխարհը, փոխել մեր երկիրը, փոխել մեր գյուղը, փոխել մեր կենցաղը՝ դեպի ավելի լավն ու առավել նորարարականը։ Սա է բոլորիս առաքելությունը, որի իրականացման ճանապարհին միասնական կերպով պետք է հաղթահարենք բոլոր մարտարհրավերներն ու շարժվենք առաջ։ Սիրելիներս, վստահ քայլեք կյանքի նոր ճանապարհով՝ ի նպաստ ձեզ, ձեր ծնողների, մեր ժողովրդի և պետության առաջընթացի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում