Tuesday, 14 05 2024
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն

Խոշոր մթերողներից որոշները 50-60 տոկոսով կրճատել են իրենց պայմանագրերը, բայց խաղողի բերքը կմթերվի

«Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը համակարծիք չէ Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի դիտարկումների հետ, թե այս տարի փորձ է արվում «խաղողի գնի գլխին խաղ խաղալ»։

Ղազարյանի խոսքով՝ կոնկրետ Արարատի մարզում գրեթե բոլոր գործարանները խաղողագործների հետ պայմանագրեր են կնքում, և սեպտեմբերի 10-ից արդեն մթերումը կսկսվի։

Հիշեցնենք, որ Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը նախօրեին մեզ հետ զրույցում ասել էր, որ խաղողի մթերումը չսկսված՝ արդեն մանիպուլյատիվ խոսակցություններ են տարվում այն մասին, որ ահռելի բերք է սպասվում, հասկանալի չէ, թե ինչպես են այդքանը մթերելու և այլն, ինչը Սարգսյանին հուշել էր, որ հնարավոր է խնդիրներ առաջանան:

«Մենք այսօր, բացի Երևանի կոնյակի գործարանից, մնացածի մասով չգիտենք՝ ինչ է լինելու, ինչ գին է ասվելու։ Բայց կուլիսներում շատ անկումային թվեր են պտտվում, որ այդ գնով պետք է մթերվի։ Աստված չանի, բայց ոնց որ ամեն ինչ տանում են նրան, որ խաղողի գնի հետ ինչ-որ խաղ խաղան ու ցածր գին սահմանեն։ Դեռևս գարնանից ասում են, թե աննախադեպ շատ բերք կա, բայց նման հայտարարություն կարող են անել խաղողագործն ու Խաղողագործների միությունը, այլ ոչ թե գինեգործներն ու ձեռնարկությունների տերերը։ Իսկ եթե նրանք են նման բան ասում, դա նշանակում է, որ ուզում են մի խաղ խաղալ խաղողագործների ու խաղողի գլխին։ Նրանցից ոչ մեկն իրականում խաղողագործին չի այցելել, իր աչքով բերքը չի տեսել, չի զրուցել խաղողագործի հետ։ Բա էդ ոնց որոշեցին, որ բերքը աննախադեպ շատ է, ու հիմա էլ չգիտեն՝ ուր լցնեն այդ բերքը»,- ասել էր Սարգսյանը։

«Նկարագրվածը շատ հեռու է իրականությունից։ Արարատի մարզի գրեթե բոլոր գործարաններն էլ պատրաստվում են խաղող մթերելուն, պայմանագրեր են կնքում։ Ես կարծում եմ, որ առանձնապես խնդիրներ չպետք է լինեն մթերման հետ կապված։ Կառավարությունը օգոստոսի կեսերին մթերողներին 0 տոկոսով վարկ է տրամադրել 24 ամսով։ Այնպես որ, շատ ավելի լավ է վիճակը»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ նորմալ բերքի՝ 20 տոկոս շաքարայնությամբ խաղողի մթերման գին է սահմանվել 150 դրամը: «Բոլորն էլ լավ տրամադրված են, որ ինչպես ամեն ինչ նորմալ եղել է, այնպես էլ կշարունակվի։ Ես տենց մեկին չգիտեմ, որ փորձի խաղողի գնի վրա քար գցել։ Մենք, համենայնդեպս, մթերելու ենք 150 դրամով 20 տոկոս  շաքարայնությամբ խաղողը»,- ասաց Ղազարյանը։

Մեր դիտարկմանը՝ գրեթե ամեն տարի խաղողի մթերման սեզոնին նման հավաստիացումներ հնչում են, բայց հենց մթերումը սկսվում է, գյուղացիները խաղողով բեռնված մեքենաներով ճանապարհ են փակում, ակցիաներ են անում, Ղազարյանը պատասխանեց. «Անցյալ, նախանցյալ տարի նման բան չի եղել։ Հավանաբար այն պատճառով, որ բերքը բավարար էր։ Այս տարի էլ բերքը աստղաբաշխական չէ, նորմալ բերք է լինելու։ Պարզապես խոշոր մթերողներից որոշները, կորոնավիրուսային ճգնաժամով պայմանավորված, 50-60 տոկոսով կրճատել են իրենց պայմանագրերը։

Մտավախություն այս մասով կա, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ կոնկրետ Արարատյան դաշտավայրում խաղողը նորմալ ձևով կմթերվի, գինն էլ՝ 150 դրամ»,- ասաց Ղազարյանը: Նա հավելեց, որ իրենց գործարանը մթերման ծավալները չի կրճատել, և պատրաստվում են մինչև խաղողի վերջին հատիկը մթերել։ Մթերումն էլ, մեր զրուցակցի խոսքով, կսկսվի սեպտեմբերի 15-20-ից։

Նշենք, որ Խաղողագործների միության նախագահը մեզ հետ զրույցում բարձրաձայնել էր նաև այն խնդրի մասին, որ Հայաստանում շատ ձեռնարկություններ ունեն խաղողի մթերման, վերամշակման լիցենզիա, բայց առանց մթերում իրականացնելու արտադրանք են թողարկում, ինչը հնարավոր է դառնում ներկրված, անհայտ ծագման սպիրտների միջոցով։

Մանվել Ղազարյանի խոսքով՝ նման խնդիր կա, բայց շատ վաղուց օրենքով կարգավորված է ամեն ինչ: «Այստեղ կարող է մեկ այլ խնդիր լինել՝ պետք է խիստ կանտրոլ սահմանել արտահանվող կամ վաճառվող արտադրանքի վրա։ 3 իզոտոպ հասկացություն կա։ Այդ պահանջները պետք է անպայման բավարարվեն։ Իսկ ովքեր կխախտեն այդ պայմանները, պետք է լիցենզիայից զրկվեն։ Լիցենզավորման կարգն այսօր շատ վատն է։ Այն ընդունվել է 2018 թվականի հունիսին։

Եթե ժամանակին մենք լիցենզիայի տուրքի համար 15 միլիոն էինք վճարում, այսօր ընկերություն կա, որ աշխատանքի արդյունքով մի քանի հարյուր միլիոն դրամ է  վճարել։ Նման բան աշխարհում չկա։ Տուրքի մասով խնդիր կա, այդ ուղղությամբ պետք է աշխատել։ Թե չէ մթերման մասով դժվար խնդիրներ լինեն»,- եզրափակեց Ղազարյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում