Friday, 26 04 2024
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

«Խիստ տուգանքների ու նորմերի փոփոխությունից հետո փոքր ՀԷԿ շահագործող անբարեխիղճ տնտեսվարողները խելքի կգան»

«Հայկական բնապահպանական ճակատը» նախօրեին հայտարարությամբ կրկին անդրադարձել էր փոքր ՀԷԿ-երի կողմից Հայաստանի գետերին հասցվող վնասի խնդրին։ «Փոքր ՀԷԿ-երը նախկինի նման շարունակում են չորացնել Հայաստանի գետերն ու ոչնչացնել կենսաբազմազանությունը»,- ասված էր «Բնապահպանական ճակատի» հայտարարության մեջ, որին կցված են նաև լուսանկարներ ու տեսանյութ, որից պարզ երևում է, որ գետերը պարզապես ՀԷԿ մտնելուց հետո ցամաքած են։

Լուսանկարները և տեսագրությունը արվել են 2020թ.-ի օգոստոսին, Արփա և Սառնակունք (Որոտանի վտակ) գետերի հովիտներում. «Ձևական ու դրվագային փոփոխություններ անելով խնդիրները հնարավոր չէ լուծել։ Նույնիսկ կարևոր չէ, թե ովքեր են այս հիդրոէլեկտրակայանները շահագործող ընկերությունները, քանի որ ջրասակավ ժամանակահատվածում սա կրում է համատարած բնույթ՝ ինչպես և նախկինում էր։ Կան հարյուրավոր արձանագրված փաստեր վերջին 10 տարվա ընթացքում»։

«Հայկական բնապահպանական ճակատը» տեսագրությունը և լուսանկարները որևէ պետական կառույցի չի փոխանցել, քանի որ «անիմաստ է համարում մասնավոր դեպքերի հետևից գնալն ու ինչ-որ ծիծաղելի տուգանքներ գրելը»։ «Խնդիրն ունի համակարգային լուծման կարիք, իսկ դրա համար անհրաժեշտ են ցանկություն, կամք, գիտելիք ու մասնագետներին լսելու ունակություն։ Ակնհայտ է, որ 2018թ.-ի մայիսից հետո այս ոլորտը կարգավորելու ուղղությամբ արված փոփոխությունները խիստ անբավարար են, ու գետային էկոհամակարգերը շարունակում են հայտնվել աղետալի վիճակում։ Փոքր ՀԷԿ-երի ջրառի կետերում ջրաչափեր տեղադրելու պահանջն ու իրականացումը ներկայացվում էին որպես լուծում և մեծ ձեռքբերում, բայց իրականում դա ոչ միայն այդպես չէ, այլև շատ դեպքերում տնտեսվարողներին հնարավորություն է տալիս հեշտությամբ ամբողջովին ջրազրկելու գետերը կամ չպահպանելու ջրօգտագործման թույլտվություններով սահմանված առանց այն էլ հակաէկոլոգիական բնապահպանական թողքը»,- ասված է հայտարարության մեջ։

Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ միության  դիրքորոշումը անփոփոխ է այս հարցում: Ոչ մի հիդրոկայան ջուր սպառող չէ, սակայն անբարեխիղճ տնտեսվարողները, ովքեր չեն պահպանում բնապահպանական թողքերը, միանշանակ խստորեն պետք է պատժվեն:

«Դա միանշանակ է. եթե ՀԷԿ շահագործողը բնապահպանական թողքերը չի կարգավորում, իսկապես գետի հետ բնապահպանական խնդիրներ կառաջանան։ Այս առումով իսկապես խնդիր կա։ Ջրօգտագործման թույլտվության մեջ հստակ ջրի ծավալ կա, որը պետք է թողնվի գետի մեջ։ Եթե չեն թողնում, դա արդեն նման խնդիրներ է առաջացնում։ Բայց պետք է ընդգծել, որ դրա իրավունքը ոչ ոք չունի, դա խախտում է։ Պարզապես ամռան սեզոնին, որ ջուրը պակասում է, որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ, ասենք, 500 լիտր բնապահպանական թողքի փոխարեն 100 լիտր են բաց թողնում գետ, որը մեծ վնաս է հասցնում գետին, բնությանը»,- ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ բնապահպանների կողմից բարձրացված խնդիրը հենց այդ հատվածում իսկապես կա, և պատկան մարմինները պետք է հետևողական լինեն, ինչու ոչ՝ նաև ստուգումներ իրականացնեն ու տուգանեն, որպեսզի այդ պատկերը այլևս չլինի։

Ինչ վերաբերում է  ջրաչափերին, Նահապետյանն ասաց, որ դա ընդհանրապես կապ չունի. «Ջրի քանակ է տրվում տնտեսվարողին, որ կարողանա հիդրոկայանն աշխատեցնել։ Դրա հետ մեկտեղ, սակայն, պետք է բնապահպանական թողք թողնվի գետի մեջ։ Խնդիրը հենց գետի մեջ թողնվող ջուրն է, թե չէ ջրաչափով հնարավոր չէ։ Մեկը մյուսի հետ կապ չունեցող խնդիր է։ Կրկնում եմ՝ ամենակարևորը բնապահպանական թողքն է ՀԷԿ-երի աշխատանքի մեջ, որովհետև ՀԷԿ-ը ջուր չի օգտագործում։ Այսպես թե այնպես ջուրը բաց է թողնում գետի մեջ, բայց այն ժամանակահատվածը, որ ջուրը գնում է խողովակով, պետք է  անպայման  ջուր թողնվի գետի մեջ։ Հակառակ դեպքում գետը լրիվ չորանում է։ Մանավանդ, եթե ջուրը վերցվում է գետի սկզբից և բաց է թողնվում վերջում, ապա թողք չլինելու պատճառով գետը չորանում է»,- ասաց ՓՀԷԿ-երի միության նախագահը։

Մեր դիտարկմանը՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ վերահսկողություն չկա կամ թույլ է, Նահապետյանը պատասխանեց. «Վերահսկողության հարց էլ չի։ Սա ավելի շատ գործարարի, տնտեսվարողի անբարեխիղճ մոտեցման հարցն է բնությանը, գետերին և բնապահպանական նորմերին։ Վերահսկողությունը չի կարող ամեն օր գնալ ու կանգնել, տեսնել՝ տնտեսվարողը 200 լի՞տր ջուր թողեց գետի մեջ, թե՞ 500։ Տնտեսվարողը ինքը մի քիչ պետք է բարեխիղճ լինի»։

Նահապետյանը նշեց, որ նման խնդիր որոշ գետերի առումով կա, բայց հարցը գլոբալ չէ: «Վերջերս շատ լավ կանոնակարգվել է բնական թողքերի հարցը, ջրի քանակները ճշտվել են, բայց, այո, կան գետեր, որ խողովակի մեջ են վերցվել և հիմա ոչ մի կերպ չեն կարողանում այդ հարցը լուծել ու թողքի քանակություն ճշտել։ Խնդիրը սա է, բայց ես կողմ եմ, որ նման անբարեխիղճ տնտեսվարողները տուգանվեն, պատասխանատվության ենթարկվեն, քանի որ գետը մենակ իրենցը չէ։ Գետը բնությանն է, գետը տվյալ տարածաշրջանի համար է, չի կարելի թույլ տալ, որ նման անբարեխիղճ գործունեություն ծավալվի»,- ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ պատկան մարմինները պետք է վերահսկողություն սահմանեն, բոլոր գետերի ստուգում իրականացվի, և հավանաբար որոշ խիստ տուգանքների ու նորմերի փոփոխությունից հետո անբարեխիղճ տնտեսվարողները խելքի կգան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում