Thursday, 25 06 2026
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար

Երկու կարևոր ուղղություն. Վարչապետի՝ Արցախ կատարած այցը չափազանց կարևոր է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով օգոստոսի 29-ին Արցախի Հանրապետությունում էր։ Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը: Արայիկ Հարությունյանը առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ նախանշված է ոչ միայն այցելություն Զինված ուժեր, այլև տնտեսական խոշոր որոշ նախագծեր, որոնք համակարգաստեղծ նշանակություն ունեն ոչ միայն Արցախի տնտեսության, այլ նաև մեծ նշանակություն են ունենալու ընդհանուր Հայաստան աշխարհի, Հայաստանի Հանրապետության տնտեսության համար:

Նիկոլ Փաշինյանն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր: Վարչապետն ու ԱՀ նախագահն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց են կատարել համալիրում, ծանոթացել Կաշենի լեռնահանքային համալիրում իրականացվող աշխատանքներին, ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին:

Փաշինյանն ընդգծել է, որ մենք համատեղ շատ մեծ օրակարգ ունենք՝ սկսած Հայաստանի զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի բնականոն զարգացումից. «Իհարկե, մենք նաև որոշակի պարտավորություններ ենք ստանձնել Արցախում, տնտեսության, էներգետիկ ոլորտում ունենք բավականին լայն օրակարգ: Ցավոք, նոր տիպի կորոնավիրուսի համավարակը որոշակիորեն փոխեց տնտեսական տրամադրությունը, և մենք պետք է ավելի շատ ջանք գործադրենք, որպեսզի տնտեսական տրամադրությունը ոչ միայն վերադարձնենք նախահամավարակային շրջանին, այլև շատ ավելի բարձր նոտաներ հաղորդենք»։

Ի դեպ, սա Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո վարչապետի Արցախ կատարած առաջին այցն էր։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարևորում է վարչապետի Արցախ կատարած այցն ու նշում, որ այն բավականին հագեցած օրակարգ ուներ: «Երկու կարևոր ուղղություն կա, առաջինը արտաքին քաղաքականն է, Հայաստանի և Արցախի իշխանությունների գործողությունների սինխրոնացման, շարունակական գործընթացը։ Մեկ անգամ չէ, որ խնդիրների ու մոտեցումների վերաբերյալ կարելի է ձևակերպել ընդհանուր օրակարգ ու դրանով առաջնորդվել։ Այն անընդհատ պետք է թարմացվի, հատկապես հուլիսյան իրադարձություններից հետո արտաքին քաղաքական դաշտում իրողություններ են փոխվել, ուստի Հայաստանի ու Արցախի իշխանությունների մոտեցումների սինխրոնացումը շատ կարևոր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Երկրորդ կարևոր ուղղությունը, ըստ քաղաքագետի, ներքաղաքական հարցերն են. «Տեսանք, որ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ այլ քաղաքական ուժեր էին մեկնել Արցախ, այլ հանդիպումներ են տեղի ունեցել, և նույնիսկ մի դեպքում հանդիպում տեղի չունեցավ։ Այդ ամենից հետո Նիկոլ Փաշինյանի այցը ներքաղաքական, ընդհանուր աշխարհաքաղաքական առանցքի ձևավորման հարցում շատ խորհրդանշական նշանակություն ունի»։

Միևնույն ժամանակ Ղևոնդյանն արձանագրում է՝ նախկին իշխանությունների օրոք Արցախի իշխանություններն ինքնուրույնություն չունեին. «Այսինքն՝ Արցախի սուբյեկտայնությունը, որի մասին շատ քաղաքական ուժեր մեծ-մեծ խոսում են, իրականում գոյություն չուներ։ Նախկինում Հայաստանն ամեն տեղ ներկայացնում էր Արցախը, և Արցախը առանձին քաղաքականություն իրականացնելու շատ սահմանափակ հնարավորություններ ուներ։ Հիմա շատ ավելի լավ է այն առումով, որ մի կողմից՝ Հայաստանի ու Արցախի միջև աշխատանքային հարաբերություններ են ձևավորվել, սակայն դա որևէ կերպ չի խաթարում Արցախի սուբյեկտայնությունը՝ թե՛ միջազգային ասպարեզում և թե՛ ներքաղաքական հարցերում։ Արցախն այսօր ի վիճակի է իր առանձին քաղաքական տարածությունն ունենալ ու այնտեղ քաղաքական հարցեր իրականացնել։ Իսկ նախկինում բոլորովին այլ էր, Արցախի քաղաքական գործընթացները արտացոլում էին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, և առանձին գործընթացներ մենք շատ քիչ էինք տեսնում»,- եզրափակեց նա։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը կարևոր է համարում երկու հայկական պետությունների սերտ համագործակցությունը բոլոր ոլորտներում: «Նման այցելությունները թույլ են տալիս, որպեսզի տեղում հստակեցվեն տարբեր ուղղություններով անելիքները, իրականացվող աշխատանքների ընթացքը, ու առհասարակ պահպանվի կայուն ու անմիջական կապ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը համոզված է՝ անկախ նրանից, թե ինչպիսի ներքաղաքական գործընթացներ են ծավալվում, Հայաստանի ու Արցախի միջև պետք է լինի սերտ համագործակցություն. «Հատկապես իշխանությունների, կառավարական տարբեր մակարդակներով կարևոր եմ համարում այդ համագործակցությունը։ Առհասարակ՝ քանի որ Արցախն ու Հայաստանը մեկ հայրենիք են, տվյալ դեպքում՝ դեռ երկու պետություն, այդ համագործակցությունը պետք է լինի առանց մեկը մյուսի կյանքին միջամտելու»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում