Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Խալիֆա բին Զայիդ ալ-Նահյանն իր հրամանագրով չեղարկել է Իսրայելի տնտեսական բոյկոտը: Նա դա արել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման որոշման ֆոնին:
Այժմ ընկերություններին, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին Էմիրություններում թույլատրվում է առևտրային և ֆինանսական գործարքներ կնքել իսրայելական ընկերությունների հետ: Բացի այդ, Իսրայելն ինքը կկարողանա ցանկացած ապրանք ներմուծել ԱՄԷ, ինչպես նաև դրանք վաճառել Էմիրությունների տարածքում:
Իսրայելը բոյկոտելու մասին օրենքը և դրա հետ կապված պատժամիջոցները գործում են 1972 թվականից: Այժմ հաշտության պայմանագիր է կնքվել: