Պարո՛ն վարչապետ, շատ խիստ կասկածում եմ, որ նախագահն է հաստատել այսօրվա պետական պարգևների շնորհման կարգը, վայրը, ժամը, մասնակիցների ցանկը և Ձեզ էլ լիազորել իր անունից հանձնել պետական պարգևները…
—————————————————
🇦🇲Այսօր մեկ անգամ ևս համոզվեցի, որ գործող սահմանադրությունը, որպես թղթի կտոր, պետք է պատռել ու նետել աղբարկղը:
🇦🇲Մեկ անգամ ևս համոզվեցի, որ գործող կառավարման համակարգը կեղծ, անկենսունակ և չաշխատող համակարգ է, որը խժռում, հեղինակազրկում ու նսեմացնում է պետական բոլոր ինստիտուտները, իշխանության օրենսդիր ու դատական ճյուղերը՝ ամբողջ իշխանությունը կենտրոնացնելով գործադիր իշխանության ձեռքում՝ ՍՈՒՊԵՐ վարչապետի դեմքով, անկախ նրանից, թե ով կլինի վարչապետը:
🇦🇲Նիկոլ Փաշինյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում պետական բարձր պարգևներ՝ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը, ինչպես նաև «Մարտական խաչ» շքանշաններ է հանձնել այդ կոչումներին արժանացած մեր փառապանծ զինվորականներին:
🇦🇲ՀՀ սահմանադրության 136-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ:
՛՛🇦🇲Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին՛՛ ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է Հանրապետության Նախագահը` հրապարակելով հրամանագրեր՝ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա:
Միաժամանակ նախագահն է հաստատում միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդությունը ներկայացնելու կարգը, ինչպես նաև պետական մրցանակները և դրանց շնորհման կարգը:
🇦🇲Նույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնում է Հանրապետության Նախագահը կամ նրա լիազորած անձը։
🇦🇲Ինչպես տեսնում ենք, պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման ու հանձնման գործում նախագահի դերակատարությունն առանցքային է:
🇦🇲Սակայն հերթական անգամ ականատես ենք դառնում նախագահական ինստիտուտի նկատմամբ բացահայտ քամահրական վերաբերմունքի:
«🇦🇲Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը հանձնվում է նախագահի բացակայությամբ:
🇦🇲Անկախ նրանից , թե ինչ վերաբերմունք ունենք նախագահի անձի նկատմամբ, չի՛ կարելի այսպես հեղինակազրկել այդ ինստիտուտը:
🇦🇲Հենց Ձեր քաղաքական շահերից կբխեր, որ Դուք հնարավորություն տայիք նախագահին իրացնելու՝ առանց այդ էլ իր սահմանափակ արարողակարգային գործառույթները: Դուք դա էլ չեք հանդուրժում:
🇦🇲Սա հարգանքի բացակայություն է պետական ինստիտուտի նկատմամբ:
🇦🇲Պարո՛ն վարչապետ, շատ խիստ կասկածում եմ, որ նախագահն է հաստատել այսօրվա պետական պարգևների շնորհման կարգը, վայրը, ժամը, մասնակիցների ցանկը և Ձեզ էլ լիազորել իր անունից հանձնել պետական պարգևները…
🇦🇲Բոլորն էլ շատ լավ գիտակցում են, որ ամեն ինչ որոշում եք Դուք…
🇦🇲Իսկապես շատ լավ տեղ էր ընտրված, իսկապես արժանիները պարգևատրվեցին, բայց եկեք հարգանք դրսևորենք մեր պետական ինստիտուտների և մեր օրենքների նկատմամբ:
🇦🇲Երիցս համոզվում եմ, թե ինչու դարեր շարունակ պետականություն չենք ունեցել…
https://www.facebook.com/photo.php?fbid=1429847923883841&set=a.113512298850750&type=3&theater











































