Monday, 08 06 2026
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա

Գեղարքունիքի մարզում ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի քանակը

Գեղարքունիքի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեական հետապնդման մարմինների քրեաիրավական պայքարի, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության գործունեության արդյունքները:

Ըստ այդմ՝ մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 44 քրեական գործ: Չնայած կորոնավիրուսային համավարակի հարուցած բարդություններին՝ այդ ցուցանիշը 6-ով կամ 15,8 %-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 6-ն արձանագրվել է կրթության, 25-ը՝ տեղական ինքնակառավարման, 3-ը՝ սոցիալական ապահովության պետական և բժշկասոցիալական ծառայության, 3-ը՝ առողջապահության, 1-ը՝ կադաստրային ոլորտներում, 5-ը՝ պետական ոչ առևտրային և 1-ը համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում կատարված կոռուպցիոն հանցավոր դրսևորումների առթիվ:

2020թ. առաջին 6 ամիսների ընթացքում վարույթում քննված 118 քրեական գործերով 65 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 68 քրեական գործերով՝ 38 անձի դիմաց: Իսկ կիսամյակի ընթացքում հարուցված քրեական գործերով 16 անձի նկատմամբ է հարուցվել քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 7 ղեկավար, բժշկասոցիալական ոլորտի ծառայության 1 ղեկավար և 7 աշխատակից, ՊՈԱԿ-ի 1 տնօրեն:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3 անձի վերաբերյալ 2 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 1 քրեական գործ, որով 2 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 98.512.847 ՀՀ դրամ, որից 7.150.147 ՀՀ դրամը վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ գործադրվել է անհրաժեշտ գործիքակազմ:

Հարկ է փաստել, որ գործուն միջոցներ են ձեռնարկվել նաև մարզի համայնքներին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ, որի արդյունքում նախնական արձանագրված 131.220.100 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 22.067.075 ՀՀ դրամը: Բռնագանձումը պատշաճ ապահովելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք:

2020թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական գործերի շրջանակներում դադարեցվել է պետական ոչ առևտրային կազմակերպության 3 պաշտոնատար անձի և գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության մարզային կենտրոնի 1 ավագ մասնագետի պաշտոնավարումը, իսկ անտառտնտեսության տնօրենն ազատվել է իր դիմումի համաձայն:

Նախորդ տարվա համեմատ, Գեղարքունիքի մարզի դատախազությունը նախաձեռնողական ակտիվ գործունեություն է ծավալել պետական շահերի պաշտպանության ոլորտում: Կատարվել է 7 ուսումնասիրություն, որոնք ընդգրկում են համայնքի ղեկավարների կողմից օրենսդրության պահանջների խախտմամբ հողամասերի տրամադրման, համայնքում իրականացված ինքնակամ շինությունների գործընթացներին: Արդյունքում հարուցվել է 14 քրեական գործ: Այդ գործերով հանցագործությամբ պատճառված վնասից կամովին վերականգնվել է 20.115.075 ՀՀ դրամ:

Բացի դրանից՝ դատարանի կողմից բավարարվել է հանցագործությամբ պետությանը պատճառված 1.482.400 ՀՀ դրամ վնասը վերականգնելու վերաբերյալ Գեղարքունիքի մարզի դատախազության 2 քաղհայցերը:

2020թ. առաջին կիսամյակում Գեղարքունիքի մարզի դատախազությունը առաջնայնություն է տվել հատկապես քրեական գործերով դատարանում մեղադրանքի պաշտպանությանը և հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկվելու ապահովմանը: Մասնավորապես, եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարանում ավարտվել է 49 քրեական գործ՝ 60 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում դատարանում ավարտվել է 61 քրեական գործ՝ 64 անձի վերաբերյալ (շուրջ 24,5 %-ով ավելի):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում