Ռուսաստանի Դաշնությունը լրտեսական սկանդալի ֆոնին երկրից վտարել է Մոսկվայում Նորվեգիայի դեսպանատան ավագ դիվանագետին: Համապատասխան հայտարարությունը տեղադրված է ՌԴ ԱԳՆ կայքում:
«Նորվեգիայի իշխանությունների անբարյացակամ գործողության հետ կապված, երբ օգոստոսի 18-ին ռուս դիվանագետը հայտարարվեց persona non grata, Մոսկվայում Նորվեգիայի Թագավորության դեսպան Ռ. Ռեսալանդը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ և տեղեկացվել, որ ի պատասխան Նորվեգիայի դեսպանատան ավագ դիվանագետներից մեկը նույնպես persona non grata է հայտարարվել»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ նորվեգացի դիվանագետի հավատարմագրումը Ռուսաստանի Դաշնությունում կդադարեցվի երեք օրվա ընթացքում: