ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկի մերձակա հանգստավայրում 33 ռուսաստանցու ձերբակալությունը որակել է որպես ամերիկյան և ուկրաինական հատուկ ծառայությունների գործողություն: Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 24» -ով Սերգեյ Բրիլյովին տված հարցազրույցում:
«Մարդկանց գաղտնի կերպով օգտագործել են Բելառուսի տարածք տեղափոխելու համար՝ նրանց առջև դնելով իրավական նպատակներ. նրանք պետք է մեկնեին երրորդ երկրներ: Նրանց քարշ են տվել Բելառուսի տարածք և ներկայացրել որպես ընտրարշավի ընթացքում իրավիճակը շեղելու հնարավոր հարվածող ուժ, ինչը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում», – ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ ռուսաստանցիներին դուրս են հանել կեղծ փաստաթղթերով: «Սա ուկրաինական հատուկ ծառայությունների գործողությունն է` ամերիկյանների հետ միասին: Հիմա դա հստակ հայտնի է», – հավելել է Պուտինը:
Ռուսաստանցիները բերման էին ենթարկվել հուլիսի վերջին: Բելառուսի իշխանությունները նրանց անվանել էին մասնավոր ռազմական «Վագներ» ընկերության մարտիկներ: Դրանից հետո նրանք ազատ են արձակվել: