Օրերս «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հարցազրույցում ասել է, որ Նիկոլ Փաշինյանն իր առաքելությունը կատարել է, նա տնտեսությունից ոչինչ չի հասկանում, նա պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» ներթիմային հարցազրույցները, քաղաքական գործընթացները ո՞ր ուղղությամբ են տանում, և ինչպե՞ս եք գնահատում ընդդիմադիր այս խմբակցության գործունեությունը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ:






































