ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ, հաղորդում է Eremihaber-ը։
Խոսակցության հիմնական թեման եղել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում Հունաստանի և Թուրքիայի միջև ստեղծված հակասությունը։
ԱՄՆ նախագահը իրադրության շուրջ հետագա լարվածության աճից խուսափելու համար կողմերին երկխոսության կոչ է արել։
Շեշտելով ՆԱՏՕ-ի միևնույն տանիքի ներքո երկու երկրների դաշնակից լինելու հանգամանքը՝ Թրամփը նշել է, որ Թուրքիայի և հունաստանի տարբեր մոտեցումները կարող են հանգլուցալուծվել միայն երկխոսության միջոցով և որ երկխոսությունը միակ ճանապարհն է ստեղծված իրավիճակում։
Հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահն ու Հունաստանի վարչապետը քննարկել են նաև ԱՄՆ-Հունաստան երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։











































