Monday, 08 06 2026
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ծեծելով կեղծողը կծեծվի և կքշվի. Ն.Փաշինյան

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, այսօր Մամուլի ազգային ակումբում պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես իշխանություն-ընդդիմություն երկխության արդյունքում հնարավոր կոմպրոմիսին, խորհրդարանական ընտրությունների շուրջ համաձայնության գալուն, նկատեց. «Դուք ասում եք, եթե իշխանությունը ինչ-որ բան առաջարկի: Ես չեմ կարող չեղած առաջարկի վերաբերյալ մեկնաբանություն անել: Ես կարող եմ ասել, որ մեր դիրքորոշումը հետևյալն է՝ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում հոկտեմբերին: Արտահերթ նախագահական ընտրությունները՝իշխանություններին անցնցում հեռանալու հնարավորություն տալը, արդեն շատ լուրջ կոմպրոմիս է»:

Լրագրողները հարց ուղղեցին Ն.Փաշինյանին իր այսօրվա թերթի խմբագրականի առիթով, որ եթե երկխոսությունը արդյունք չտա՝ կվերցնենք իշխանությունը գրոհով: Նա համեմատություններ տարավ Ազատության հրապարակը ժողովրդի կողմից վերանվաճելու փաստի միջև, երբ Կոնգրեսը, սպառված համարելով իրազեկումները Քաղաքապետրանին ներկայացնել, փաստեց, որ այդ «երկխոսությունն» իրեն սպառել է. «և ժողովուրդը գրոհով հասավ Ազատության հրապարակի պռնկին և իշխանությունը, հասկանալով, որ ոչինչ չի կարող անել ժողովրդի դեմ, բացեց Ազատության հրապարակի դռները: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այս ճանապարհով բազմաթիվ դռներ կբացվեն»:

Այսինքն՝ նաև նախագահականի դռները կբացվե՞ն. «Երբ որ ժողովուրդը կանգնած լինի, այնպես, ինչպես կանգնած է մարտի 17-ին՝ցանկացած դուռ կբացվի՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, և՛ երկուսը միասին: Ինձ համար որոշիչը քաղաքացիական ակտիվությունն է: Չկա այնպիսի ուժ, որը կարողանա դիմակայել քաղաքացիական ակտիվությանը, երբ որ քաղաքացիական ակտիվությունը կհասնի համապատասխան կետի, իշխանությունը,այսօր շատերը անհանվանական են համարում, այնպես, ինչպես անհանավանական էին համարում քաղբանտարկյալների՝մասնավորապես իմ և Սասուն Միքայելյանի ազատ արձակումը, այդ իշխանությունը շատ գիտակցված, խոհեմաբար կթողնի և կհեռնա: Խնդիրը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում սկսվել է իշխանափոխության գործընթաց: Թե ինչքան արագ տեղի կունենա այդ գործընթացը՝ կախված է բացառապես մի հանգամանքից՝ որքանով է ակտիվ ՀՀ քաղաքացին:»

Ն.Փաշինյանը հիշեցրեց, որ 2008 թ-ից հետո փորձում էին մեղադրել, թե իրենք զենք են ունեցել. «Եթե Սերժ Սարգսյանի լեզվով ասենք՝ մեր զենքը ժողովրդի վստահությունն է մեր պայքարի նկատմամբ, և այդ զենքով մենք կհաղթենք ցանկացած զենքի: Ժողովրդի դեմ խաղ չկա, եթե ժողովուրը մեզ վստահի և վստահությունը ցուցադրի Ազատության հրապարակում, ուրեմն մենք կկատարենք ժողովրդի տված ցանկացած պատվեր: Իշխանափոխությունը կամ հեղափոխությունը իրադարձություն չէ, գործընթաց է»:

Արդյոք իշխանությունը դարձյալ չի՞ կեղծի արտահերթ ընտրությունները, հարց ուղղեցին լրագրողները. «Այսօր Հայաստանը չի կարողանում հաղթահարել 2008 թ. նախագահական ընտրությունների կեղծումը: Եթե իշխանությունը կփորձի նոր ընտրություն կեղծել՝ արդեն որևէ երկխոսության, բանակցության մասին խոսք լինել չի կարող: Այսինքն, եթե իշխանությունը փորձի նորից ժողովրդին ծեծելով կեղծել, ուրեմն կծեծվի և կքշվի ժողովրդի կողմից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում