Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը, Politico-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է ուղիղ եթերում պարբերականի կայքում, հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ընդունի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումների արդյունքները:
Մեդոուզի խոսքով, Վաշինգտոնը կարծում է, որ «Սպուտնիկ V»-ն չի համապատասխանում առողջապահության և անվտանգության ոլորտում «աշխարհում ամենաբարձր» ամերիկյան չափանիշներին:
«Ռուսական փորձարկումներ… ես չէի ընդունի այդ պատվաստանյութը»,- ասել է նա:
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը նաև նշել է, որ ամերիկյան դեղամիջոցը կարող է պատրաստ լինել մինչև այս տարվա աշուն:
Ռուսաստանն աշխարհում առաջին է գրանցել COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Այն մշակվել է Գամալեի կենտրոնի կողմից՝ «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի հետ համատեղ:







































