Մինսկում երեկոյան սկսվել է բելառուսական ընդդիմության կողմնակիցների նոր չարտոնված հավաքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մարդիկ հավաքվել են Անկախության հրապարակում: Ինչպես նշում է գործակալությունը, օգոստոսի 26-ի հավաքին թիչ թվով ակտիվիստներ են միացել: Հրապարակի դիմաց գտնվող շենքերից մեկից հավաքվածներին բարձրախոսների միջոցով զգուշացնում են, որ նրանք խախտում են օրենքը և կարող են պատասխանատվության ենթարկվել:












































