Վաշինգտոնը չինական 24 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Հարավչինական ծովում արհեստական կղզիներ բարձրացնելու գործում օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին հաղորդել է Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը:
2013 թվականից Պեկինն այս շրջանում լցնովի կղզիներ է ստեղծել՝ ընդհանուր առմամբ մոտավորապես 12 քառակուսի կիլոմետր մակերեսով, որոնց վրա տեղակայել է հակաօդային պաշտպանության համակարգեր և սպառազինությունների հականավային համակարգեր, նշվում է գերատեսչության մամուլի տեղեկագրում:
Չինաստանը և տարածաշրջանի մի քանի երկրներ՝ Ճապոնիան, Վիետնամը, Ֆիլիպինները, տարաձայնություններ ունեն ծովային սահմանների և Հարավչինական ու Արևելաչինական ծովերի պատասխանատվության գոտիներում:
ՉԺՀ-ն կարծում է, որ Վիետնամը և Ֆիլիպինները գիտակցաբար վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը՝ տարածաշրջանում լարվածությունը բորբոքելու նպատակով:











































