Tuesday, 16 06 2026
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը

Ռուսաստանցի զինվորականները Սիրիայում ռազմական տեխնիկա են փոխադրել Եփրատ գետի վրայով

Ռուսաստանցի զինվորականները սիրիական բանակի զինծառայողների հետ համատեղ Դեյր-Էզ-Զոր նահանգում ժամանակավոր կամուրջ են գցել Եփրատ գետի վրայով: Այդ մասին լրագրողներին հայտնել է գետանցի ծառայության պետ Նիկոլայ Գլուխովը:

Նա հավելել է, որ նահանգում գետը հատելու վայր է ընտրվել՝ հաշվի առնելով խորությունը եւ հոսանքի ուժը: Գետանցը կառուցելուց հետո դրա վրա ռազմական տեխնիկայի անցում են իրականացրել ծխածածկույթի ներքո: Եփրատով նաեւ իրականացվում է լաստանավով գետանց: Այն անհրաժեշտ է անձրեւների տարեշրջանում, երբ ջրի մակարդակը գետում կարող է չափազանց բարձրանալ: Լաստանավորդներին ռուսաստանցի մասնագետներն ուսուցանում են աշխատել այն տեխնիկայով, որը նույնպես բերվել է Ռուսաստանից:

«Առայժմ փորձի պակաս է զգացվում, բայց մենք լավ ուսուցիչներ ունենք Ռուսաստանից: Մեքենան պարզ է եւ հուսալի, դրա վրա կարելի է հույս դնել գետանցի համար դժվարին պահերին: Ամենադժվարը տանկերի փոխադրումն է. դրանք շատ ծանր են: Բայց ես արդեն կատարել եմ նման առաջադրանքներ»,-լրագրողներին պատմել է լաստանավորդ Աբդել Քարի Խանին: Բացի ռազմական տեխնիկայից, ժամանակավոր գետանցումով անցնում են նաեւ քաղաքացիական մեքենաներ, օրինակ, կցանքով բեռնատարներ: Այլընտրանքային երթուղի կա, բայց բեռնափոխադրումների համար այն ավելի երկար է:

«Ես զբաղվում եմ տարբեր բեռների փոխադրմամբ եւ այստեղով երթեւեկում եմ օրը մի քանի անգամ: Եվս մեկ կամուրջ կա գետի ներքեւի մասում, այն կառուցել են իրանցիները՝ հիմնականում իրենց կարիքների համար: Բայց այն չափազանց փոքր է, դրա վրայով երթեւեկելը դժվար է: Դրա համար պետք է վճարել, ինձ համար դա թանկ է»,-պատմել է բեռնատարի վարորդ Հալիդ Դաութը: Ամբողջ տեխնիկան՝ ռազմական եւ քաղաքացիական, մանրամասնորեն ստուգում են գետանց կամ լաստանավ մուտք գործելուց առաջ: Եփրատ գետը հոսում է երեք պետությունների տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 2,7 հազար կիլոմետր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում