Ռայնիսի փողոցում որոնողական աշխատանքները շարունակվում են։
Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ Շուրջ 20 մարդ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։
Դեպքի վայրում են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ արտակարգ իրավիճակների եւ առողջապահության նախարարները, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը, քաղաքապետարանի պաշտոնյաներ։
Նախնական տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետեւանքով։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219738219831726&id=1405208089








































