Բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան վիճահարույց է անվանել հանրապետության ներկայիս կառավարության կարգավիճակը, որը նշանակվել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից:
Ինչպես նշել է քաղաքական գործիչը, Բելառուսի օրենսդրության համաձայն, նոր կառավարությունը չի կարող ձևավորվել նախքան նախագահի պաշտոնական երդմնակալությունը, իսկ վարչապետը հաստատվում է միայն Ներկայացուցիչների պալատի համաձայնությամբ:
«Այս պահի դրությամբ նախագահի կողմից նոր կառավարություն է նշանակվել՝ օրենսդրության խախտմամբ, կառավարության կարգավիճակը վիճահարույց է», – ասել է Կոլեսնիկովան:
Օգոստոսի 19-ին Լուկաշենկոն վերանշանակեց Ռոման Գոլովչենկոյին որպես Բելառուսի Հանրապետության վարչապետ, նախարարների նախորդ կաբինետի բոլոր անդամները նույնպես պահպանեցին իրենց պաշտոնները:








































