Ռուսական Regnum գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ թուրքական կողմի բարձրացրած հիստերիան որակել է ոչ միայն ստահոդ, այլև՝ մտորելու տեղիք տվող.
«Գիտեք, ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ թուրքերը չեն կարդացել լրիվ տեքստը, կամ էլ պարզապես ցանկանում են ասել այն ամենը, ինչ ցանկանում են՝ կառչելով ելույթի առանձին հատվածներից։ Իրականում, Հայաստանի նախագահի պատասխանը լուրջ էր, բազմակողմ և շատ կշռադատված։
Եթե Թուրքիայում դա չեն հասկանում, նշանակում է, որ դա նրանց պետք չէ։ Ամեն դեպքում, բարձրացված հիստերիան ոչ միայն ստահոդ է, այլև պետք է շատերին մտորելու տեղիք տա»։







































